Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «Սուոնսիի» ավագ Էշլի Ուիլյամսը ցանկություն է հայտնել տեղափոխվել «Արսենալ»:
Լուրերի համաձայն, «կարապները» չեն շտապում իրենց կենտրոնական պաշտպանին բաց թողնել «Արսենալ», քանի որ «զինագործները» պատրաստ չեն վճարել պահանջվող 10 մլն ֆունտ գումարը: Նախօրեին ուելսյան ակումբի նախագահ Հյու Ջենկինսը հայտնեց, որ Ուիլյամսի տրանսֆերի համար իրեն ոչ մեկը չի դիմել:
Բացի այդ, ինչպես հաղորդում է աղբյուրը, Ուիլյամսը տեղյակ է «Արսենալի» հետաքրքրության մասին և ուրախ կլինի միանալ Արսեն Վենգերի թիմին: