«Չելսիի» նախկին պաշտպան Էշլի Քոուլը շատ մոտ է իտալական «Ռոմա» տեղափոխվելուն: Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո, որում Քոուլը դադարեց լինել հիմնական կազմի ֆուտբոլիստ, «Չելսին» չերկարաձգեց իր վետերանի պայմանագիրը:
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը բազմաթիվ առաջարկներ ունի Եվրոպայից և ՄԼՍ-ից, սակայն, ինչպես հաղորդում է The Telegraph-ը, 33-ամյա Քոուլը պատրաստ է ընդունել «Ռոմայի» առաջարկը:
Նախորդ մրցաշրջանում «Ռոման» Ա Սերիայում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, ինչի շնորհիվ Չեմպիոնների Լիգային մասնակցելու հնարավորություն ստացավ: «Չելսիում» Էշլին վաստակում էր շաբաթական 150 հզր ֆունտ, և «Ռոման» պատրաստ է ապահովել այդ աշխատավարձը երեք տարվա պայմանագիր ստորագրելու պայմանով: Սպասվում է, որ առաջիկա 72 ժամվա ընթացքում գործարքը պաշտոնապես կկայանա: