«Տոտտենհեմը» 3 միլիոն ֆունտով ձեռք է բերել «Բլեքբեռնի» կենտրոնական պաշտպան Էշլի Ֆիլիպսին։
Ֆիլիպսը «Բլեքբեռնի» ակադեմիայում է 12 տարեկանից և առաջին թիմում իր նորամուտը նշել է 2022 թվականի օգոստոսին։
Ընդհանուր առմամբ, Ֆիլիպսը Չեմպիոնշիպի անցած մրցաշրջանում «Բլեքբեռնի» կազմում անցկացրել է 8 հանդիպում, ևս 6-ը գավաթային մրցաշարերում:
Միջազգային մակարդակով Ֆիլիպսը ներկայացնում է Անգլիայի մինչև 19 տարեկանների հավաքականը:
Ավելացնենք, որ 18 ամյա անգլիացու պայմանագիրը «Տոտտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։