Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Մայքլ Էսսիենը, ով նախորդ մրցաշրջանի մի մասը վարձավճարով անցկացրեց «Ռեալում», իր փորձից ելնելով` կարող է գնահատել իսպանական ակումբի կարողությունները:
-Կարծում եմ, որ սա կլինի հավասարների պայքար: Երկու թիմերն էլ հույս ունեն, որ կհաղթեն: «Ռեալը» և «Չելսին» մարզում են գերազանց մարզիչներ, նրանց հակամարտությունն, ի վերջո, կարող է որոշիչ լինել:
Շատ հետաքրիքիր խաղ կլինի: Խաղում են թիմեր` հրաշալի ֆուտբոլիստներով համալրված, ովքեր կարող են զարդարել ցանկացած հանդիպում: Ինչպե՞ս եմ ես գնահատում «կապույտների» շանսերը: Ես կարծում եմ, որ մենք ունակ ենք հաղթելու «Ռեալին»: