«Քուինս Պարկ Ռեյնջերս»-ի կիսապաշտպան Էստեբան Գրաներոն հերքել է այն լուրերը, որ ցանկանում է լքել ակումբը:
-Ցանկանում եմ հայտնել երկրպագուներին, որ ես հետագայում էլ կխաղամ «ՔՊՌ»-ում: Լսել եմ տրանսֆերային մի քանի առաջարկների մասին, բայց դրանք ինձ չեն հետաքրքրում:
Տեղափոխվեցի այստեղ, որպեսզի նոր արդյունքներ գրանցեմ: Ես այն ֆուտբոլիստներից եմ, որ ամբողջ եռանդով աշխատում է խաղի առաջին իսկ րոպեյից:
Ինձ դուր է գալիս «ՔՊՌ»-ն: Ես ցանկանում եմ օգնել թիմին բարձրանա այն հորիզոնական, որին արժանի է,- ասել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «ռեյնջերսներ»-ը ոչ մի հաղթանակ չեն տոնել և զբաղեցնում են աղյուսակի վերջին հորիզոնականը: Sky Sports