Պրեմիեր Լիգայի նորեկ «Լեսթեր Սիթիի» շարքերը համալրեց արգենտինացի վետերան Էստեբան Կամբիասոն, ով երեկ «աղվեսների» հետ մեկ տարվա պայմանագիր ստորագրեց:
Նախորդ մրցաշրջանի ավարտին Կամբիասոն հեռացավ «Ինտերից», որտեղ նա անց էր կացրել իր կարեիրայի վերջին տաս տարին: Իր փորձի շնորհիվ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում գտնվող Էստեբանն առաջարկների պակաս չուներ:
«Լեսթերի» հետ բանակցությունները ձգվեցին մի քանի շաբաթ: Լուրերի համաձայն, հիմնական խնդրը 34-ամյա արգենտինացու աշխատավարձի հարցն էր: Սակայն արդյունքում բոլոր խնդիրները լուծվեցին, և Էստեբանը պայմանագիր ստորագրեց և վերցրեց 10 համարի մարզաշապիկը:
Կամբիասոն իր երկրի ազգային հավաքականում 50-ից ավելի խաղերի է մասնակցել: «Ինտերի» հետ Էստեբանը հինգ անգամ հաղթել է Ա Սերիան, չորս անգամ՝ Իտալիայի գավաթը, չորս անգամ՝ Իտալիայի սուպերգավաթը, ինչպես նաև Չեմպիոնների Լիգան: