«Մանչեսթեր Յունայթեդի» երկու խաղացողներ՝ Ջոննի Էվանսն ու Ֆիլ Ջոնսը վնասվածք են ստացել «Ռեալի» դեմ խաղից առաջ: Նրանք ստիպված փոխարինվեցին «Էվերթոնի» դեմ խաղի ժամանակ (2:0):
Ջոնսը, որը ապաքինումից հետո դաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում պաշտպանողական ոճի կիսապաշտպանի դիրքում, փոխարինվեց երկրորդ խաղակեսի սկզբին սրունքի մկանների վնասվածքի պատճառով:
Էվանսը նույնպես հարկադրված փոխարինվեց, բայց արդեն հանդիպման վերջում: Նա մկանների ջղաձգում ուներ: Մոտակա օրերս «Յունայթեդի» բժիշկներն ու մարզչական շտաբը կորոշի՝ արդյոք Ֆիլը Ջոննիի հետ կմեկնի Մադրիդ, թե ոչ:
-Ջոնսը հարված է ստացել սրունքի մկաններին, և մենք իրավիճակը կդիտարկենք:
Ջոննի Էվանսի մոտ առաջացել է որոշակի ջղաձգվածություն: Կարծում եմ՝ նրան չեն բավարարում մեկ-երկու հանդիպում լավագույն մարզավիճակի համար: Այս շաբաթվա կեսերին նա ընդամենը 45 րոպե է խաղացել իր երկրի հավաքականի կազմում: Տեսնենք, թե նա ինչպես կզգա վաղը,- հայտնել է Սէր Ալեքս Ֆերգյուսոնը «Յունայթեդի» պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ: