«Էվերթոնը» բանակցություններ է վարում եզրային պաշտպան Էշլի Յանգի հետ, ով հասանելի է ազատ գործակալի կարգավիճակով:
«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին որոշել է չերկարաձգել Յանգի հետ համագործակցությունը, որն ավարտվել է հունիսի վերջին, չնայած Էշլին անցած մրցաշրջանում Պրեմիեր լիգայում անցկացրեց 29 հանդիպում:
Յանգը մերժել է Պրեմիեր լիգան և Չեմպիոնշիպը ներկայացնող մի շարք ակումբներ «առյուծներից» բաժանվելուց հետո, իսկ Sky Sports-ը «Էվերթոնին» անվանում է անգլիացու համար մղվող պայքարի ֆավորիտ:
«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Շոն Դայչը ցանկանում է իր թիմում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանին, և կողմերն արդեն առաջադիմել են բանակցություններում: