«Էվերթոնը» բանակցություններ է վարում «Լիդսի» նախկին մարզիչ Մարսելո Բյելսայի հետ:
Բիելսան «Էվերթոնի» սեփականատեր Ֆարհադ Մոշիրիի թիվ մեկ թիրախն է, որը կփոխարինի Ֆրենկ Լեմպարդին, ով աշխատանքից հեռացվել էր օրեր առաջ «իրիրսների» տնօրենի կողմից:
67 ամյա արգենտինացին, որը հայտնի է մանրուքների նկատմամբ ուշադրությամբ, մի շարք հարցեր է տվել «Էվերթոնի» կառուցվածքի և համալրման վերաբերյալ, հայտնում է The Independent-ը:
«Էվերթոնը» մտավախություն ունի, որ շատ քիչ ժամանակ ունի Բիելսային համոզելու համար, ուստի մերսիսայդյան ակումբը մտածում է մինչև մրցաշրջանի ավարտը ժամանակավոր մարզիչ հրավիրելու մասին։
«Իրիսները» կասկածում են, որ Շոն Դայչը կընդուներ նման առաջարկը, սակայն Սեմ Էլլարդայսի համար կարճաժամկետ պայմանագիրը մինչև մրցաշրջանի ավարտը խնդիր չի լինի։
Հետևաբար, այս պահին Էլլարդայսը, ով արդեն մարզել է «Էվերթոնը» 2017 թվականի նոյեմբերից մինչև 2018 թվականի մայիսը, «Էվերթոնի» գլխավոր տարբերակն է՝ Բիելսայի հետ բանակցությունները ձգձգելու կամ ձախողվելու դեպքում։