«Էվերթոնը» իր ձախ պաշտպան Լեյթոն Բեյնսի տրանսֆերը վաճառելու համար նոր առաջարկ է սպասում «Մանչեսթեր Յունայթեդից»:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, անցած ամիս «կարմիր սատանաներն» Անգլիայի հավաքականի 28-ամյա պաշտպանի համար 10 մլն ֆունտ էին առաջարկել, սակայն մերժում էին ստացել:
Բեյնսն այժմ պետք է ընտրություն կատարի՝ կամ նոր պայմանագիր ստորագրի «Էվերթոնի» հետ, կամ հուսա, որ երկու ակումբները համաձայնության կգան իր տեղափոխության հարցում:
Լիվերպուլցիներն իրենց աստղին 20 մլն ֆունտ են գնահատում: Սպասվում է, որ ակումբները համաձայնության կգան 16 մլն ֆունտով: