«Էվերթոնի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսին հետաքրքրել է «Չելսիի» հարձակվող Վիկտոր Մոզեսը:
Մոզեսը Մարտինեսի ղեկավարությամբ խաղացել է «Ուիգանում», որտեղից էլ 9 մլն ֆունտով տեղափոխվեց «Չելսի»:
Այժմ Ռոբերտոն ցանկանում է Նիգերիայի ազգային հավաքականի հարձակվողին տանել «Գուդիսոն Պարկ»: Մարտինեսը կարծում է, որ Ռոմելու Լուկակուի և Անդրե Շյուրլեի տեղափոխությունը «Չելսի» կազդի Վիկտորի խաղային ժամանակի վրա:
Daily Mirror-ի հաղորդմամբ, Մարտինեսի տրանսֆերային նպատակ կարող են դառնալ նաև «Ուիգանում» իր նախկին ֆուտբոլիստներ Իվան Ռամիսը, Ջեյմս Մաքարտին, Ջեյմս Մակարտուրը, Կալում Մակմանամանը և Արունա Կոնեն: