«Էվերթոնը» վարձակալել է «Վիլյառեալի» եզրային հարձակվող Առնո Դանջումային՝ 2023/24 մրցաշրջանի համար։
Դանջուման դառնում է Շոն Դայչի թիմի երկրորդ նորեկն այս ամռանը՝ եզրային պաշտպան Էշլի Յանգից հետո, ով պայմանագիր է կնքել, որպես ազատ գործակալ:
26 ամյա հոլանդացին հարձակման գծում կարողանում է խաղալ մի քանի դիրքերում, այդ թվում՝ կենտրոնական հարձակվողի դիրքում, ինչպես հաճախ էր ստիպված լինում անել «Վիլյառեալում»:
Հարկ է նշել, որ «Էվերթոնն» արդեն երրորդ անգլիական ակումբն է Դանջումայի կարիերայում, ով նախկինում հանդես է եկել «Բորնմուտում», իսկ նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը անցկացրել է «Տոտտենհեմում»:
Հավելենք, որ Դանջուման «իրիսների» կազմում հանդես կգա 10 համարի մարզաշապիկով։