«Էվերթոնը» պաշտոնապես ավարտին է հասցրել «Չելսիի» վինգեր Քրիստիան Ատսուի մեկ տարով վարձակալությունը:
Գանայի ազգային հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել և աշխատանքի թույլտվություն է ստացել: Ատսուն անմիջապես միացել է Ռոբերտո Մարտինեսի թիմին, որպեսզի պատրաստվի Պրեմիեր Լիգայի մեկնարկում «Լեսթեր Սիթիի» դեմ խաղին:
Ատսուն դարձավ այս ամառվա ընթացքում մերսիսայդցիների չորրորդ ձեռքբերումը՝ Գարեթ Բերրիից, Մուհամեդ Բեշիչից և Ռոմելու Լուկակուից հետո, ով «Գուդիսոն Պարկ» է տեղափոխվել կրկին «Չելսիից»:
-Ես շատ ուրախ եմ «Էվերթոն» տեղափոխվելու համար, քանի որ սա հիանալի ակումբ է, որը սիրում է ֆուտբոլ խաղալ, և ինձ համար հաճելի է լինել այստեղ:
Ես միշտ երազել եմ խաղալ Պրեմիեր Լիգայում, և այժմ ես իրականացրեցի իմ երազանքը: Գիտեմ, որ այստեղ մրցակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է, սակայն հավատում եմ, որ քրտնաջան աշխատանքի արդյունքնում հաջող կանցկացնենք մրցաշրջանը,- ասել է Ատսուն: evertontv