Ինչպես Պրեմիեր Լիգայի մի քանի այլ ակումբներ, այդպես էլ «Էվերթոնը» ցանկանում է վարձակալել «Չելսիի» վինգեր Քրիստիան Ատսուին: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
«Կապույտները» 22-ամյա Ատսուին գնել են նախորդ ամառ և վարձավճարով ուղարկել են «Վիտես»: Հոլանդիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Քրիստիանը մասնակցել է «Վիտեսի» բոլոր հանդիպումներին՝ դառնալով 5 գոլի հեղինակ:
Ակնհայտ է, որ Գանայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն այժմ Ժոզե Մոուրինյոյի թիմում տեղ գտնելու քիչ շանսեր ունի, ուստի «Չելսին» նրան վարձավճարով կրկին կուղարկի որևէ ակումբ:
Աղբյուրի հաղորդմամբ, այս պահին Քրիստիանի համար պայքարում է «Էվերթոնը»: Ատսուին իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև «Վեստ Հեմը» և «Աստոն Վիլլան»: