Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Չելսին» հյուրընկալվեց «Էվերթոնին»:
Խաղի միակ գնդակը առաջին խաղակեսի վերջնամասում խփեց Սթիվեն Նեյսմիթը՝ հաղթանակ պարգևելով «Էվերթոնին»: «Չելսին» պարտություն կրեց՝ կորցնելով շատ կարևոր միավորներ:
Այս խաղից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը կշարունակի զբաղեցնել աղյուսակի 6-րդ հորիզոնականը:
Գոլ․ Նեյսմիթ՝ 45ր