Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում Վիլաշ-Բոաշի սաները հյուրընկալվեցին «Էվերթոնին»:
Խաղի հիմնական իրադարձությունները ծավալվեցին երկրորդ խաղակեսի վերջնամասում: 76-րդ րոպեին «Տոտտենհեմը» առաջ անցավ հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Կլինտ Դեմսին՝ 0:1: Սակայն «Էվերթոնը» չհանձնվեց և կարողացավ ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլ նաև խաղավարտին խփել հաղթական գոլը: 90 և 92-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Սթիվեն Պիենարը և Նիկիցա Ելավիչը:
Այս հաղթանակից հետո «Էվերթոնը» բարձրացավ 4-րդ հորիզոնական:
Գոլ. Կլինտ Դեմփս՝ 76ր, Սթիվեն Պիենար՝ 90ր, Նիկիցա Ելավիչ՝ 90+2ր