• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էվրան սիրում է «ՊՍԺ»-ն, բայց երջանիկ է «Յունայթեդում»

Պատրիս ԷվրաՊատրիս Էվրան երբեք չի թաքցնում իր հիացմունքը «ՊՍԺ»-ի նկատմամբ, սակայն լիովին երջանիկ է զգում իր այժմյան ակումբում: Canal+-ին տված հարցազրույցում խոստովանել է «Մանչեսթեր Յունայթեդի» ձախ պաշտպանը:

-«ՊՍԺ»-ն ակումբ է մայրաքաղաքից, և ես երբեք չեմ թաքցրել իմ սերը, չնայած «Մոնակոն» է իմ ակումբը: Միշտ էլ ցավալի է տեսնել, թե ինչպես «ՊՍԺ»-ն չի հաղթում Ֆրանսիայի առաջնությունում կամ էլ չի որակավորվում Չեմպիոնների Լիգայում: Ինձ հաճելի է, որ այս ակումբը հետաքրքրվում է ինձանով, քանի որ փարիզեցի եմ: Բայց դուք պետք է Ֆերգյուսոնին հարցնեք` արդյո՞ք ես մեկնում եմ Փարիզ: Հիմա քննարկելու ոչինչ չկա, և ես երջանիկ եմ Մանչեսթերում:

Ակնհայտ է, որ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Սէր Ալեքսն այնքան էլ գոհ չէ Էվրայի խաղից: Այդ իսկ պատճառով էլ ամռանը ձեռք բերեց Ալեքսանդր Բյուտներին: Ըստ որոշ ԶԼՄ-ների` Ֆերգյուսոնը մտադիր է գնել Էվրային փոխարինող` Էշլի Քոուլին «Չելսիից» կամ էլ Լեյնթոն Բեյնսին «Էվերթոնին»: Անձամբ ֆրանսիացի պաշտպանն այդ շշուկներին չի հավատում: