• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էտո’Օ․ «Ես լարված հարաբերություններ ունեի Մոուրինյոյի հետ»

Էտո'Օ և Մոուրինյո«Չելսիի» նորեկ Սամուել Էտո’Օն խոստովանել է, որ մինչև «Ինտերում» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ աշխատելը, նրանց հարաբերությունները հեռու են եղել իդեալականից:

Վերջերս մամուլում հայտնվեցին 32-ամյա հարձակվողի մեկնաբանությունները, ով որոշ ժամանակ առաջ «Չելսիին» անվանել է «խղճուկ թիմ» և հայտնել է, որ «ավելի շուտ իր գյուղում գետնանուշ կվաճառի, քան հանդես կգա «կապույտների» կազմում»:

Այս բառերը լրագրողներն արդեն հիշեցրել են Սամուելին, ով ամռան վերջում տեղափոխվեց «Սթեմֆորդ Բրիջ»: Սակայն կամերունցին հայտնել է, որ իր խոսքով նա նկատի է ունեցելՄոուրինյոյին, այլ ոչ թե ամբողջ «Չելսին»:

-Ես ասել եմ Մոուրինյոյի, այլ ոչ թե «Չելսիի» մասին: Մինչև «Ինտերում» միասին աշխատելը մենք միմյանց անձնապես ծանոթ չէինք, այդ պատճառով էլ մեր հարաբերությունները լարված էին: Մի անգամ ես ասացի, որ երբեք հանդես չեմ գա Մոուրինյոյի գլխավորած թիմում:

Սակայն Աստծուն ամեն ինչ ավելի լավ է հայտնի: Նա ինձ ցույց տվեց, որ ես սխալվում եմ, և այսօր ես ընկերություն եմ անում Ժոզեի հետ: Այժմ նա կրկին իմ մարզիչն է: Այսպիսի մեծ թիմում հայտնվելը և կրկին նրա հետ աշխատելն՝ իսկական հաճույք է:

Ժոզեն իր պատկերացումներն ունի: Նա միշտ ասում է այն, ինչ մտածում է, և դա մեր գործում շատ կարևոր է: Նա անկեղծ է և պարզ:

Երբ խոսքը գնում է Ժոզեին քննարկելու մասին, ես չեմ կարողանում միայն նրա լավ որակներից մեկը նշել, քանի որ նա լավն է և՛ խաղադաշտում և՛ խաղադաշտից դուրս: Նա աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է,- Էտո’Օյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: