Պաշտպան Էրիկ Դայերի ապագան «Տոտտենհեմում» մեծ հարցականի տակ է։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, այս տարվա սկզբին «Տոտտենհեմը» բանակցություններ էր վարում Դայերի հետ նոր պայմանագրի շուրջ, սակայն կողմերը չկարողացան փոխզիջման հասնել:
Դայերի գործող պայմանագրին մնացել է ընդամենը մեկ տարի, «Տոտտենհեմը» կնախընտրեր վաճառել Էրիկին այս տրանսֆերային պատուհանում որոշակի գումար ձեռք բերելու համար:
Ինքը՝ Դայերը, ցանկանում է մնալ «Տոտտենհեմում» մինչև հաջորդ ամառ, սակայն «խթանների» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկողլուն Էրիկին չի ընդգրկել Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին երկու հանդիպումների հայտացուցակում։
Դայերը նույնպես բաց է վարձակալության մտքի առաջ, եթե դա ճիշտ տարբերակ է, բայց այդ սցենարով 29 ամյա անգլիացին չի վերադառնա «Տոտտենհեմ»: