«Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնել է «Ռոմայի» երիտասարդ հարձակվող Էրիկ Լամելայի ձեռքբերման մասին:
Գործարքը լոնդոնցիների համար արժեցել է 30 մլն ֆունտ: 21-ամյա արգենտինացին 2011թ-ին է տեղափոխվել «Ռոմա» և այդ պահից հասցրել է մասնակցել 62 հանդիպման և դառնալ 19 գոլի հեղինակ:
Արգենտինայի ազգային հավաքականում Լամելան իր նորամուտը նշել է 2011թ-ին՝ Պարագվայի հավաքականի հետ խաղում:
Լամելային ձեռք բերելով՝ «Տոտտենհեմն» այս ամռան ընթացքում երրորդ անգամ գերազանցեց իր տրանսֆերային ռեկորդը: