«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը պատմել է ակումբի լեգենդ սէր Ալեքս Ֆերգյուսոնի հետ հանդիպման մասին:
Այս շաբաթ Տեն Հագին տեսել են ռեստորաններից մեկում՝ Ֆերգյուսոնի հետ ընթրիքի սեղանի շուրջ։
Սէր Ալեքսը «Յունայթեդում» անցկացրած 27 տարիների ընթացքում 28 տիտղոս է նվաճել, և նման մեծ անհատականության աջակցությունը Էրիկի համար շատ բան է նշանակում:
«Դա հսկայական տարբերություն է: Ես միշտ հաճույք եմ ստանում այն մարդկանցից, ովքեր ունեն մեծ գիտելիքներ և փորձ, և նա ցանկանում է կիսվել դրանով: Նա ցանկանում է օգնել և աջակցել»:
«Դուք զգում եք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նրա ակումբն է: Նա իրեն կապված է զգում և ցանկանում է, որ մենք հաջողակ լինենք»:
«Հիանալի երեկո էր, և ես չեմ կարող սպասել նրան նորից տեսնելուն»,- ասել է Տեն Հագը Sky Sports-ին տված հարցազրույցում: