«Բրայթոնը» Ռոբերտո Դե Զերբիին նոր գլխավոր մարզիչ նշանակելու շեմին է:
«Բրայթոնը» փնտրում էր նոր գլխավոր մարզիչ, քանի որ սեպտեմբերի 9-ին նրանք թույլ տվեցին «Չելսիին» վերցնել Գրեհեմ Փոթերին 22 միլիոն ֆունտ ստեռլինգով:
Ըստ The Athletic-ի, Դե Զերբին ի սկզբանե եղել է «Բրայթոնի» թիվ մեկ թեկնածուն, և հենց Ռոբերտոյի տարբերակի վրա էլ «ճայերը» որոշեցին կանգ առնել:
43-ամյա իտալացին մի շարք հանդիպումներ է ունեցել «Բրայթոնի» սեփականատեր Թոնի Բլումի, գործադիր տնօրեն Փոլ Բարբերի և տեխնիկական տնօրեն Դևիդ Ուերի հետ՝ տպավորելով Ամեքսի ղեկավարներին:
Դե Զերբին «Բրայթոնի» համար գրավիչ է ոչ միայն իր ֆուտբոլային փիլիսոփայությամբ, այլև ազատ մարզչի կարգավիճակի համար, այնպես որ «ճայերը» ստիպված չեն լինի փոխհատուցում վճարել Ռոբերտոյի տեղափոխության համար:
Հենց հիմա «Շախտյորի» և «Սասուոլոյի» նախկին մարզիչը վերադարձել է հայրենիք։ «Բրայթոնը» չի ցանկանում պաշտոնական հայտարարությունը անել թագուհի հուղարկավորության ժամանակ։