«Աստոն Վիլլայի» պաշտպան Թայրոն Մինգսը կարող է բաց թողնել այս մրցաշրջանը ծնկի խաչաձև կապաններ վնասվածքի պատճառով:
Մինգսը վնասվածք ստացավ անցյալ շաբաթ օրը Պրեմիեր լիգայի առաջին տուրի շրջանակներում կայացած «Նյուքասլ Յունայթեդի» դեմ խաղի առաջին խաղակեսում՝ Ալեքսանդր Իսակի հետ անմեղ թվացող բախումից հետո:
Ինչպես նշում է The Guardian-ը, 30 ամյա անգլիացուն կվիրահատեն, որի վերականգնողական շրջանը կտևի յոթից ինը ամիս։
Վնասվածքը, սակայն, վերջ է դնում Մինգսի հույսերին՝ ոչ միայն կրկին խաղալու 2023/24 մրցաշրջանում, այլ նաև հաջորդ ամառ Անգլիայի հավաքականի հետ Եվրո-2024-ում մասնակցությանը:
Մինգսը դուրս մնաց «առյուծների» մեկնարկային կազմից նախորդ մրցաշրջանի սկզբում, բայց նա վերականգնեց իր տեղը Ունայ Էմերիի գլխավորելու պահից և առանցքային դեր խաղաց բիրմինգհեմյան ակումբի վերափոխման գործում:
Մինգսի համար սա երկրորդ նման վնասվածքն է։ 2015 թվականին, «Վիլլայում» իր նորամուտի խաղում նա հասցրեց խաղալ ընդամենը վեց րոպե, Թայրոնը վնասեց ծնկի խաչաձև և միջին կապանները՝ բաց թողնելով 15 ամիս։