«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ թիմի հարձակվող Թեո Ուոլկոտի վիրահատությունը հաջող է անցել և նա կկարողանա հոկտեմբերի 19-ին մասնակցել «Նորվիչի» դեմ խաղին:
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Ստոկ Սիթիի» դեմ խաղի ժամանակ: Վիրահատության համար Թեոն մեկնել էր Գերմանիա:
Արդեն այսօր Ուոլկոտը վերադարձել է Լոնդոն, որտեղ կընթանա ֆուտբոլիստի վերականգնումը: Բացի ակումբային մի շարք խաղերը, Թեոն բաց կթողնի նաև Անգլիայի ազգային հավաքականի վերջին երկու խաղերը Աշխարհի 2014թ-ի առաջնության որակավորման փուլում:
-Ուոլկոտի վիրահատությունը հաջող է ընթացել,- հայտնել է Վենգերը: Sky Sports