• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թեո Ուոլկոտը վնասվածք է ստացել

Թեո Ուոլկոտ«Արսենալի» հարձակվող Թեո Ուոլկոտն Անգլիայի հավաքականում մարզման ժամանակ կոճի վնասվածք է ստացել և այժմ վտանգում է բաց թողնել Պրեմիեր Լիգայի մեկնարկը:

Վնասվածք ստանալով` Թեոն ստիպված ավարտել է մարզումը և անգամ չի կարողացել ինքնուրույն լքել խաղադաշտը: Եվ չնայած, որ վերջնական ախտորոշումը հայտնի չէ, Ուոլկոտը վտանգում է բաց թողնել ոչ միայն հավաքականի ընկերական խաղը Շոտլանդիայի դեմ, այլև «Արսենալի» առաջին խաղը Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանում «Աստոն Վիլլայի» դեմ:

Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, երկուշաբթի անգլիացիները մարզվել են բավական փոքր կազմով: «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն, ովքեր կիրակի մասնակցել են Անգլիայի Սուպերգավաթի խաղին` «Ուիգանի» դեմ, հանգստանալու իրավունք են վաստակել, իսկ «Չելսիի» ներկայացուցիչները բոլորովին վերջերս են վերադարձել ԱՄՆ-ից: