«Արսենալի» և Անգլիայի հավաքականի վինգեր Թեո Ուոլկոտը ծնկի վնասվածքի պատճառով ընթացիկ մրցաշրջանում չի կարողանա դաշտ դուրս գալ:
Շաբաթ օրը Ուոլկոտը «զինագործներին» օգնեց Անգլիայի գավաթի երրորդ փուլում 2:0 հաշվով հաղթել «Տոտտենհեմին»: Թեոն չկարողացավ այդ խաղն ավարտին հասցնել և պատգարակի վրա լքեց խաղադաշտը:
Ինչպես հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնկան կայքը, Թեոն վնասել է ձախ ծունկը և ապաքինման համար կպահանջվի 6 ամիս: Այս պարագայում, անգլիացի կիսապաշտպանի համար մրցաշրջանը կարելի է ավարտված համարել: Վտանգված է նաև Ուոլկոտի մասնակցությունն աշխարհի 2014թ-ի առաջնությանը: