Անգլիայի հավաքականի վինգեր Թեո Ուոլկոտը հայտնել է, որ իրենք հաղթանակի են տրամադրված Ուկրաինայի հավաքականի դեմ հաղին, որը տեղի կունենա երեքշաբթի երեկոյան:
Այս հաղթանակը մեծ քայլ կլինի դեպի Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնություն եզրափակիչ փուլ:
Եվ, չնայած որ անգամ ոչ-ոքին գոհացնող արդյունք կլինի անգլիացիների համար, Ուոլկոտը վստահ է, որ իր թիմը խաղալու է միայն հաղթանակի համար:
-Մենք միշտ են ցանկանում հաղթել: Մենք չենք եկել ասյտեղ, որպեսզի խաղանք ոչ-ոքիի համար,- Ուոլկոտի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: