• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թիերի Անրին դժգոհ է «Արսենալի» ամբիցիաներից

Թիերի Անրի«Արսենալի» լեգենդ Թիերի Անրին հորդորել է իր ակումբին պայքարել Պրեմիեր Լիգան հաղթելու համար, ոչ թե բավարարվել չորրորդ հորիզոնականով:

Թիերին, ով երկու անգամ «Արսենալի» հետ հաղթել է Պրեմիեր Լիգայում, դժգոհ է թիմի ամբիցիաներից:

-Իսկապես հույս ունեմ, որ նրանք տոնել են այն, որ «Տոտտենհեմը» չհայտնվեց լավագույն քառյակում: Դա տոնելու միակ առիթն է:

Եթե դու «Արսենալի» նվիրված մարդ ես, ապա քեզ հետաքրքրում է միայն նվաճումները: Ես ասացի այդ, երբ 2006 թվականին շրջանցեցինք «Տոտտենհեմին»: Պատճառն այն չէր, որ մենք Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճեցինք, այլ այն, որ նրանց դուրս թողեցինք ուժեղագույն քառյակից և գրավեցինք նրանց տեղը:

Այո, «Արսենալն» ավարտեց լավագույն քառյակում, սակայն կա միայն մեկ չեմպիոն՝ «Մանչեսթեր Յունայթեդը»: Ես պայքարող եմ, այդ իսկ պատճառով ընթացիկ մրցաշրջանից միայն մեկ բան եմ հիշում. «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց: Պետք է ավելի լավ հանդես գալ, քան արեց «Յունայթեդն» այս մրցաշրջանում:

Վստահ եմ, որ «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին» նույն բանն են մտածում: «Տոտտենհեմը» մտածում է, թե ինչպես վերադառնալ լավագույն քառյակ: Բոլոր թիմերն էլ կմտածեն՝ ինչպես նվաճել տիտղոս,- հայտնել է Անրին: Sky Sports

Հետաքրքիր փաստեր