«Արսենալի» լեգենդ Թիերի Անրին խոստովանել է, որ երջանիկ կլիներ մի թիմում խաղալ Մեսութ Օզիլի հետ:
Ինչպես հայտնի է, ՄԼՍ-ի մրցաշրջանի ավարտից հետո 36-ամյա ֆրանսիացին մարզվում է «Արսենալում» և խաղերի ժամանակ աջակցում է «զինագործներին»: Սակայն նրա տեղափոխությունը «Արսենալ» չի կայանա, քանի Արսեն Վենգերը բացառել է վարձակալության տարբերակը:
-Ես շատ ուրախ կլինեմ՝ մի թիմում խաղալ նրա (Օզիլի) հետ: Նա ինձ հիշեցնում է Ռոբեր Պիրեսին: Նա կարող է ցանկացած փոխանցում կատարել:
Օզիլն ունի այն, ինչ ուզում ես տեսնել կիսապաշտպանի մեջ: Նա շատ հանգիստ է տիրում գնդակին,- ասել է Անրին: Sky Sports