«Արսենալի» կիսապաշտպան Թոմաշ Ռոսիցկին կարծում է, որ «Բավարիայի» նկատմամբ տարած հաղթանակն օգնել է «զինագործներին» մի շարք կարևոր հաղթանակներ տոնել Պրեմիեր Լիգայում:
-Եթե մենք շարունակենք նույն ոգով, ապա Չեմպիոնների Լիգայի ուղեգիր կնվաճենք: Երկրպագուներն ուզում են, որ մենք մրցաշրջանն ավարտենք «Տոտտենհեմից» բարձր հորիզոնականում: Եվ այստեղ մեր ցանկությունները համընկնում են:
Մյունխենում տարած հաղթանակը մեզ վստահություն տվեց: Եվ դա օգնում է դիմակայել դժվարին իրավիճակներում, ինչպես որ եղավ «Վեստ Բրոմվիչի» հետ խաղում,- հայտնել է Ռոսիցկին:
Նշենք, որ «Տոտտենհեմից» կրած պարտությունից հետո «զինագործները» չորս խաղ անընդմեջ հաղթել են: «Տոտտենհեմն» իր հերթին հաղթել է միայն մեկ խաղում:
Այս պահին «Արսենալը» զիջում է «Տոտտենհեմին» երկու միավորով, սակայն մեկ խաղ պակաս են անցկացրել: Արսեն Վենգերի գլխավորությամբ «զինագործները» երբեք չեն ավարտել մրցաշրջանը «Տոտտենհեմից» ցածր հորիզոնականում: