• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թոմաս Պարտին ուղարկվել է ՄՌՏ հետազոտության

«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտին Անգլիայի գավաթի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո ուղարկվել է ՄՌՏ հետազոտության:

«Էթիհադում» Անգլիայի գավաթի 4-րդ տուրում «զինագործների» պարտված խաղը (1-0) Պարտիի համար ավարտվեց ընդմիջմանը, երբ նա խաղադաշտում զիջեց իր տեղը Ալբերտ Սամբի Լոկոնգային:

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան չի հստակեցրել վնասվածքի բնույթը, սակայն հորդորել է սպասել բժիշկների պատասխանին։

«Նա ինչ-որ անհարմարություն էր զգում, որն ավելի ու ավելի էր շատանում: Նա չէր կարող շարունակել խաղը: Վաղը նա ՄՌՏ հետազոտություն կանցնի»:

«Այս պահին վնասվածքի պատճառով զրկված ենք Մոից (Էլնենիից): Սամբին դուրս եկավ և վատը չէր»:

«Ճիշտ է, Թոմասը մեծ ազդեցություն ունի խաղի վրա: Երկրորդ խաղակեսում մենք նրան բաց թողեցինք»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հետաքրքիր փաստեր