«Արսենալի» ավագ Թոմաս Վերմալենը մեջքի ստորին հատվածում վնասվածքի պատճառով կբացակայի մինչև հոկտեմբերի կեսը:
Ինչպես հայտնում է Goal-ը, այս ախտորոշումը Վերմալենին հայտնել են ակումբի բժիշկները: Վնասվածքն ավելի լուրջ է, քան ենթադրվում էր: Բելգիացի կիսապաշտպանի վերականգնման համար կպահանջվի երեք ամիս:
Նոր մրցաշրջանի առաջին երկու ամիսներին Վերմալենի վրա հույս չդնելը ստիպում է Արսեն Վենգերին ուժեղացնել խնդրահարույց դիրքը: Ավելի վաղ Արսեն Վենգերը հրաժեշտ տվեց Յոհան Ջուրույին և Սեբաստիան Սկիլաչիին, և հիմա կենտրոնական պաշտպանի դիրքում «զինագործների» գլխավոր մարզիչն ուղղակի այլընտրանք չունի Պեր Մերտեզակերի և Լորան Կոսելնիի համար:
Լուրերի համաձայն, ստեղծված իրավիճակը ստիպել է «Արսենալին» վերականգնել «Սուոնսիի» պաշտպան Էշլի Ուիլյամսի հանդեպ հետաքրքրությունը, ում համար «Արսենալը» հրաժարվում է վճարել պահանջվող 12 մլն ֆունտ գումարը: