«Հալլ Սիթին» պաշտոնապես հայտնել է 22-ամյա վինգեր Թոմ Ինսի հետ պայմանագիր ստորագրելու մասին:
Գործարքը կայացել է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով, սակայն քանի որ դեռ Թոմը 23 տարեկան չէ, նրա նախին ակումբ «Բլեքպուլը» որոշակի գումար կստանա իր սանի համար:
Լուրերի համաձայն, այդ գումարը կարող է հասնել մինչև 8 մլն ֆունտ: Եթե «Հալլը» և «Բլեքպուլն» այդպես էլ չկարողանան համաձայնության գալ, ապա գործը կփոխանցվի Պրեմիեր Լիգայի դատարան:
«Վագրերը» Թոմի հետ երկու տարվա պայմանագիր են ստորագրել: Ինսի համար պայքարում էին նաև Պրեմիեր Լիգայի այլ ակումբներ, սակայն ավելի ընդունելի էր Սթիվ Բրյուսի թիմի առաջարկը: