Պրեմիեր Լիգայի նորեկ «Հալլ Սիթին» պաշտոնապես հայտնել է «Տոտտենհեմի» կիսապաշտպաններ Թոմ Հադլսթոունի և Ջեյք Լիվերմորի ձեռքբերման մասին:
Թոմին «վագրերը» գնել են և 3 տարվա պայմանագիր ստորագրել հետը, իսկ Ջեյքը տեղափոխվել է վարձավճարով: Երկու ֆուտբոլիստներն էլ իրենց նոր ակումբներում առաջին մարզումը կանցկացնեն արդեն վաղը:
26-ամյա Հադլսթոունը Պրեմիեր Լիգայում հանդես գալու մեծ փորձ ունի: Լիվերմորը նախորդ մրցաշրջանում «Տոտտենհեմի» կազմում մասնակցել է 11 հանդիպման: