«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Թոմ Քլևերլին 33 տարեկանում ավարտել է ֆուտբոլային կարիերան։
Քլևերլին «Յունայթեդի» ակադեմիայի սան է, որը 2012/13 թվականներին «կարմիր սատանաների» հետ կարողացավ նվաճել է Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը:
Այնուամենայնիվ, Քլևերլին միայն 79 հանդիպում է անցկացրել «Յունայթեդի» կազմում, որտեղ նա հիմնականում համարվում էր ռոտացիայի խաղացող: Թոմը մի քանի անգամ ունեցավ գործուղղումներ, մինչև 2015 թվականին վերջնականապես լքեց հարազատ ակումբը՝ միանալով «Էվերթոնին»:
Բացի «Յունայթեդից» և «Էվերթոնից», Քլևերլին հանդես է եկել նաև «Լեսթերում», «Ուիգանում» և «Աստոն Վիլլայում», իսկ Թոմի վերջին ակումբը Չեմպիոնշիպը ներկայացնող «Ուոթֆորդն» էր։
2022/23 մրցաշրջանի սկզբում Քլևերլին վնասվածք ստացավ։ Աճող առողջական խնդիրները համոզեցին Թոմին, ով Անգլիայի հավաքականի կազմում 13 խաղ է անցկացրել, ավարտել ֆուտբոլիստի կարիերան։