«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Թոմ Քլևերլին պատմել է իր տպավորությունների մասին Անգլիայի ազգային հավաքականում ցուցադրած իր խաղից: Բացի այդ նա խոսել է Փոլ Սքոուլզի մասին:
-Հանդես գալով Փոլի հետ «Յունայթեդի» կազմում և հետևելով նրա խաղին՝ ես շատ բան եմ սովորել: Սքոուլզը հրաշալի ֆուտբոլիստ է և հիանալի օրինակ ինձ համար: Տարիներ շարունակ Փոլը համարվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Նա ոչ միայն լավ կառավարում է գնդակը, այլև վտանգ է ներկայացնում մրցակցի համար:
Աշխարհի առաջնության առաջին խաղը, որ ես հիշում եմ, 1998 թվականին էր: Հիանալի հիշում եմ այդ օրը, երբ մյուսների հետ դիտում էի այդ հանդիպումը հեռուստացույցով: Փոլն այդ խաղում գոլ խփեց:
Հիասթափված եմ, որ չկարողացա գրավել Սան Մարինոյի դարպասը: Մինչդեռ ուրախ եմ, որ կա մեկն, ումից կարող եմ սովորել,- հայտնել է Քլևերլին: Goal.com