• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թրիպերն իր աջակցությունն է հայտնել Հենդերսոնին

«Նյուքասլի» պաշտպան Կիրան Թրիպերն իր աջակցությունն է հայտնել Անգլիայի հավաքականի իր թիմակից Ջորդան Հենդերսոնին:

Հենդերսոնը սուլոցների ներքո լքեց Ուեմբլիին, անցյալ ուրբաթ Ավստրալիայի դեմ Անգլիայի անցկացրած ընկերական հանդիպման ժամանակ:

Հենդերսոնի փոխարեն խաղադաշտ դուրս եկած Թրիպերն չի նկատել երկրպագուների նման արձագանքը, սակայն կարծում է, որ «Ալ-Իտտիֆակի» կիսապաշտպանն արժանի չէ իր նկատմամբ նման բացասական վերաբերմունքի։

«Անկեղծ ասած, ես դա նույնիսկ չնկատեցի: Իհարկե, ես կենտրոնացած էի իմ փոխարինման վրա»:

«Բայց տեսեք, Հենդերսոնն քանի՞ խաղ ունի անցկացրած Անգլիայի համար, քանի անգամ է նա ներկայացրել Անգլիան: Ես ամեն օր դիտում եմ նրան, և նա անհավանական անհատականություն է, նա առաջատար է: Էական չէ՝ նա խաղում է, թե ոչ»:

«Անկեղծ կլինեմ, ես նույնիսկ չնկատեցի ամբոխի արձագանքը, քանի որ կենտրոնացած էի խաղադաշտ դուրս գալու և թիմին օգնել հաղթանակի հասնելու մեջ»:

«Ես միայն կարող եմ ասել, որ Հենդերսոնն հիանալի առաջատար է և հանդերձարանի անհավանական գործընկեր: Կարծում եմ, որ 80 խաղն ինքնին խոսում է»:

«Նա հաղթող է խաղադաշտում և դրա սահմաններից դուրս: Նա պահանջկոտ է մարզումների ժամանակ, հանդիպումներում և հանդիպումներից առաջ հանդերձարանում: Նա պահանջում է, որ բոլորը ճիշտ մարզվեն, նա սահմանում է չափանիշները, և նույնիսկ ես, 33 տարեկանում, նայում եմ իրեն և հետևում նրան»:

«Դա այն է, ինչ անհրաժեշտ է: Հենդերսոնն ունի այն, ինչ անհրաժեշտ է, նա հիանալի ավագ է: Ուստի ես կարիք չունեմ շատ բան ասելու նրա առաջնորդական որակների մասին» – Թրիպերի խոսքերն է մեջբերում The Independent-ը: