• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժամանակակից ֆուտբոլում մարզիչների դերը գերագնահատված է

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ մարդիկ գերագնահատում են մարզիչների դերը ժամանակակից ֆուտբոլում։

Երբ խոսքը վերաբերում է հարձակվող Էրլինգ Հալանդին, ով 12 գոլ է խփել Պրեմիեր լիգայի իր առաջին յոթ խաղերում, շատերը մեկնաբանում են Գվարդիոլայի կողմից նորվեգացու հմտորեն ինտեգրումը իր թիմում:

Այնուամենայնիվ, Գվարդիոլան հիշեցնում է, որ ֆուտբոլ խաղում են խաղացողները, և նրանց խելամտության մակարդակն է որոշում արդյունքները։

«Հարցն այն չէ, թե ինչ պետք է անես, այլ այն, թե երբ պետք է անես: Ահա թե ինչու ֆուտբոլն այդքան դժվար է: Ես բազմիցս ասել եմ, որ կեղծիք է, երբ վերլուծում ենք տեսանյութը, դադար ենք տալիս և ասում. «Նայեք տղաներ, այստեղ տարածություն կա։»»

«Ինչպես և քանի անգամ դուք որոշում կկայացնեք, կախված է խաղացողներից: Ես բազմիցս ասել եմ, որ մենք որպես մարզիչներ գերագնահատված ենք մեր ազդեցության առումով»:

«Ֆուտբոլը պատկանում է խաղացողներին, նրանք պետք է որոշումներ կայացնեն և արտահայտվեն՝ դա անելով այնքան, որքան ուզում են: Երբեմն նրանք կարող են դա չանել»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հետաքրքիր փաստեր