«Արսենալը» մի քանի շաբաթով վնասվածքի պատճառով կորցրել է կիսապաշտպան Թոմաս Պարտիին և հարձակվող Գաբրիել Ժեսուսին:
Ժեսուսը փայլուն խաղ ցուցադրեց Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Սևիլիայի» դեմ՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Ի դժբախտություն «զինագործների»՝ Գաբրիելը նույն խաղում վնասեց ազդրը և այժմ վերադառնում է հիվանդանոց, որտեղ անցկացրեց գրեթե ողջ օգոստոս ամիսը՝ ծնկի վիրահատության պատճառով:
«Փորձաքննությունը ցույց տվեց մկանային վնասվածք, և մենք կարող ենք առանց նրա մնալ մի քանի շաբաթ: Գաբիի հետ ես երբեք ժամկետներ չեմ սահմանել, քանի որ նա միշտ զարմացնում է մեզ»:
«Սակայն նա ինչ-որ բան զգաց, երբ նա անհարմար քայլ կատարեց («Սևիլիայի» դեմ): Ճիշտ է, վերջին շաբաթներին նա բավականին լուրջ ծանրաբեռնվածություն է ստացել, ինչը նրա հետ վաղուց չէր եղել: Սա շատ վատ նորություն է մեզ համար» ֊ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը։
Ինչ վերաբերում է Պարտիին, ապա Թոմասն ընդհանրապես բաց է թողել Իսպանիա ուղևորությունը։ 30 ամյա գանացին վնասվածքը ստացել է մարզման ժամանակ։
«Նա մկանային վնասվածք ունի, և մենք ակնկալում ենք, որ նա բաց կթողնի մի քանի շաբաթ: Մենք չգիտենք վնասվածքի լրջությունը։ Նա այսօր լրացուցիչ թեստավորում է անցնում: Նա վնասվածք է ստացել մարզման ժամանակ»,- ավելացրել է Արտետան: