• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժերվինյոն մոտ է «Արսենալից» հեռանալուն

Ժերվինյո«Արսենալի» հարձակվող Ժերվինյոն, ամենայն հավանականությամբ, շուտով կլքի լոնդոնյան ակումբը:

Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իվուարցուն առողջական խնդիրների պատճառով չի ընդգրկել ասիական շրջագայության մեջ: Սակայն դա միաժամանակ հնարավորություն կտա Ժերվինյոյին մտածել իր ապագայի մասին և դիտարկել իր ունեցած տարբերակները:

Ժերվինյոյի հետ կապված առաջարկներ են ստացվել «Ռոմայի», «Յուվենտուսի», «Լիոնի» և «Մարսելի» կողմից: Ակնկալվում է,  որ Վենգերը բաց կթողնի ֆուտբոլիստին 8 մլն ֆունտի դիմաց:

Վենգերը ենթադրում է, որ երկու բարդ մրցաշրջան անցկացնելուց հետո Ժերվինյոյին կարող է չբավականացնել ինքնավստահությունը, որպեսզի բարձր մակարդակի կայուն խաղ ցուցադրի: Մոտակա երկու շաբաթների ընթացքում 26-ամյա հարձակվողը պետք է իր ապագայի մասին որոշում կայացնի:

Հետաքրքիր փաստեր