• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժիրուն ամռանը կարող է վերադառնալ Ֆրանսիա

Օլիվյե ԺիրուՄրցաշրջանի ավարտից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող է իր հարձակվող Օլիվյե Ժիրուին հետ ուղարկել Ֆրանսիա:

Ժիրուն փայլուն սկսեց այս մրցաշրջանը, խաղում էր առանց փոխարինման և գոլեր էր խփում: Իսկ այժմ Օլիվյեն աչքի չի ընկնում արդյունավետությամբ: Բացի այդ, ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, Վենգերն ավելի շատ հիասթափված է այն բանից, որ Ժիրուն խախտել է ակումբի կանոնադրությունը, երբ «Կրիստալ Փելեսի» դեմ խաղից առաջ հյուրանոցի իր համար մոդել էր բերել:

Ամռանը ակումբը կլքի նաև Նիկլաս Բենդտները, ով կհեռանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: «Էմիրեյթսից» կարող է հեռանալ նաև Լուկաս Պոդոլսկին, ում ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»:

Արսեն Վենգերը կփորձի գնել Յուլիան Դրակսլերին՝ «Շալկե-04»-ից, Մարիո Մանջուկիչին՝ «Բավարիայից», Յոսիպ Դրմիչին՝ «Նյուրմբերգից» և Ալվարո Մորատային՝ «Ռեալից»:

Հետաքրքիր փաստեր