«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն կանանց կարծիքով Պրեմիեր Լիգայի ամենագրավիչ ֆուտբոլիստն է:
Այս հարցումը կազմակերպել է Paddy Power բուքմեյքերը՝ 250 ամերիկացի կանանց առաջարկելով գնահատել 300 ֆուտբոլիստների գրավչությունը, որոնք հանդես են գալիս Պրեմիեր Լիգայում:
Այս մրցույթում հաղթել է Ժիրուն՝ առաջ անցնելով «Սանդերլենդի» վինգեր Սանտյագո Վերգինիից և «Լեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մեթի Ջեյմսից:
Կանանց ամենից քիչ գրավել են «Սուոնսիի» դարպասապահ Ջերարդ Թրեմելը և «Սաութհեմպտնի» վինգեր Սադիո Մանեն, որոնք զբաղեցրել են 299 և 300-րդ տեղերը, համապատասխանաբար:
Արդյունքում կազմվել է նաև ամենագրավիչ ակումբների ցուցակը, որը գլխավորել է «Բերնլին»: Նրան հաջորդում են «Լիվերպուլը» և «Արսենալ»:
Հարցումը նաև պարզել է, որ 18-ից 21 տարեկան աղջիկները նախընտրել են Թոմ Հադլսթոունին, ամուսնալուծվածներին դուր է եկել Դենի Ինգսը, միայնակ կանանց՝ «Լիվերպուլի» ֆուտբոլիստները, իսկ բարձրագույն կրթություն ունեցողներին՝ Փոլ Կոնչեսկին: