«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը և իր հայրենակից Օլիվյե Ժիրուն ճանաչվել են Պրեմիեր Լիգայի մարտ ամսվա լավագույն մարզիչ և լավագույն ֆուտբոլիստ, համապատասխանաբար:
Նախորդ ամիս «զինագործները» չորս հաղթանակ են տարել՝ առավելության հասնելով «Էվերթոնի», ՔՊՌ-ի, «Վեստ Հեմի» և «Նյուքասլի» նկատմամբ՝ ընդհանուր 9:1 հաշվով: Վենգերի սաներն առաջնության վերջին տուրերից առաջ նոր թափ են հավաքել:
«Արսենալի» հաջողությունների մեջ իր մեծ ներդրումն ունեցավ 27-ամյա Ժիրուն: Ֆրանսիացին մարտին դարձավ հինգ գոլի հեղինակ, ինչի շնորհիվ այժմ 5-րդն է ռմբարկուների ցուցակում: