«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ իրեն համարում է սեփական հաջողության զոհը:
«Սթեմֆորդ Բրիջում» աշխատելու առաջին շրջանում Մոուրինյոն երկու անգամ հաղթեց Պրեմիեր Լիգան, երկու անգամ՝ Լիգայի գավաթը և մեկ անգամ՝ Անգլիայի գավաթը: Եվ զարմանալի չէ, որ երկրպագուները նրանից այժմ ավելին են սպասում:
Մոուրինյոն քննադատությունների ենթարկվեց ամառային տրանսֆերների համար, իսկ վերջին առիթը եղավ Չեմպիոնների Լիգայում «Բազելից» կրած տնային պարտությունը:
-Երբ դու 10 տարվա մեջ մեկ անգամ ես հաղթում, ապա մարդիկ քեզնից շատ բան չեն սպասում: Իսկ երբ դու հաղթում ես 10 տարի շարունակ, ապա ավելի շատ է լինում սպասելիքները քեզնից: Ես մեղավոր եմ և ընդունում եմ քննադատությունները: Դա իմ սխալն է,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը: