«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի զղջում, որ թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուին վարձավճարով ուղարկել է «Էվերթոն»:
Այս պահին «Էվերթոնը» մրցաշարային աղյուսակում ավելի բարձր տեղ է զբաղեցնում, քան «Չելսին», իսկ Լուկակուն ավելի շատ գոլ է խփել, քան Ֆերնանդո Տորրեսը, Սամուել Էտո’Օն և Դեմբա Բան միասին վերցրած: Սակայն Մոուրինյոն չի կարծում, որ Լուկակուին բաց թողնելը սխալ որոշում էր:
-Ամենևին չեմ զղջում: Մի բան է խաղալ «Էվերթոնի» համար, մեկ այլ բան՝ «Չելսիի»,- պորտուգալացի մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Ավելացնենք, որ շաբաթ օրը Լուկակուն իր նոր թիմի հետ կխաղա «Մանեսթեր Սիթիի» դեմ: