Չեմպիոնների Լիգայում «Ստյաուայի» դեմ տարած ջախջախիչ հաղթանակից հետո (0:4) «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ հավատում է խմբային փուլից իր թիմի դուրս գալուն:
«Կապույտները» խմբային փուլում իրենց ելույթները սկսեցին «Բազելից» կրած սենսացիոն պարտությամբ: Սակայն երեկ Մոուրիյոյի սաները վստահ հաղթանակ տարան Բուխարեստում:
«Չելսին» առջևում դեռ երկու որոշիչ խաղ ունի խմբի առաջատար «Շալկե-04»-ի հետ, որն այս պահին 6 միավոր ունի: Մոուրինյոն վստահ է, որ իր թիմի համար ամեն ինչ շատ հաջող կստացվի:
-Վստահ եմ, որ դուրս կգանք հաջորդ փուլ: Այս արդյունքը շատ կարևոր էր, քանի որ եթե չհաղթեինք, ապա մեր վրա ճնշումը շատ մեծ կլիներ: Պետք է հաղթել նաև մյուս խաղերում:
Մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք՝ գրագետ և դիտարժան: Մեզնից պահանջվում էր հաղթանակ և մենք արեցինք դա,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում BBC-ն: