«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնական պայքարն իրեն ավելի շատ է դուր գալիս, քան 2005 և 2006թթ-ինը, որում «կապույտները» հեշտությամբ նվաճեցին չեմպիոնական տիտղոսը:
Boxing Day շրջանից առաջ «ազնվականներն» ընդամենը 2 միավորով են հետ առաջատար «Լիվերպուլից», որն այսօր կմրցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ:
-Այս պայքարն ինձ ավելի շատ է դուր գալիս, քան 2005 և 2006 թվականներին, երբ մենք որևէ խնդիր չունեցանք: Իմ կարծիքով սա ֆանտաստիկա է:
Մենք որոշակի ճնշում ենք զգում: Ես ֆուտբոլիստներին ասել եմ, որ նրանք պետք է հարմարվեն այս իրավիճակին: Ինձ համար դա խնդիր չէ: Իմ ֆուտբոլիստները պետք է սովորեն խաղային այս ծանրաբեռնվածությանը,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: