«Սուոնսիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (4:2), «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովեստի խոսքեր է ասել իր թիմի հասցեին՝ մասնավորապես առանձնացնելով Դիեգո Կոստային:
Իսպանացի հարձակվողի հեթ-տրիկը «կապույտներին» թույլ տվեց շարունակել հաղթարշավը՝ չորս խաղում չորս հաղթանակ: Մոուրինյոն ուրախ է, որ իր տրամադրության տակ կա այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին Կոստան է:
-Դիեգո Կոտստան աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է: Մենք հարձակվողական թիմ ունենք, որը շատ պահեր է ստեղծում: Խաղի առաջին խաղակեսում մենք չափից շատ հանգիստ էինք, սակայն կարող էինք վտանգավոր պահեր ստեղծել: Ընդմիջումից հետո մենք սկսեցին ճնշում գործադրել, որը տվեց իր արդյունքը:
Կարծում եմ՝ ամեն ինչ կարող էր ավարտվել 5-րդ կամ 6-րդ գոլով,- ասել է Մոուրինյոն: BBC