«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի գավաթում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը պատճառաբանել է մրցակցի լավ խաղով և իր թիմի ֆիզիկական վիճակով:
«Քաղաքայիններին» երկու շաբաթ առաջ Պրեմիեր Լիգայում հաղթելուց հետո Մոուրինյոյի սաները երեկ բավական թույլ խաղ ցուցադրեցին Անգլիայի գավաթում: «Չելսին» ոչ մի հարված չկատարեց Պանտիլիմոնի դարպասին և պարտվեց 2:0 հաշվով:
-Ես չեմ ասի, որ իմ թիմը ձախողեց խաղը, ես կարծում եմ, որ «Սիթին» մեզնից ավելի լավ խաղաց և արժանի էր հաղթանակին: Երկու շաբաթ առաջ հաղթեց ուժեղագույն թիմը, այսօր էլ դա տեղի ունեցավ: Նրանց երկրորդ գնդակը խաղից դուրս իրավիճակում խփվեց, այնուամենայնիվ մենք պարտվեցինք, քանի որ ոչ մի անգամ չսպառնացինք նրանց դարպասին,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում BBC-ն: