«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ այսօր իրենք դաշտ են դուրս գալու «Մանչեսթեր Սիթիին» հաղթելու համար:
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «քաղաքայինները» հաղթել են 11 տնային խաղերից 11-ում և խփել են 42 գնդակ:
Սակայն Մոուրինյոն, ում թիմն ընթացիկ մրցաշրջանում ոչ ոքի է խաղացել «Մանչեսթեր Յունայթեդի», «Տոտտենհեմի» և «Արսենալի» դաշտում, ցանկանում է այս անգամ հաղթանակած տուն վերադառնալ:
-Մենք փորձելու ենք հաղթել: Լավ հասկանում եմ, որ կարող ենք նաև պարվել կամ ոչ ոքի խաղալ, սակայն դաշտ ենք դուրս գալու հաղթելու համար,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: